Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի։ Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ։ 

Ըստ հաղորդագրության՝ երեկ Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

Հանդիպմանը նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով