Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին, սակայն մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և G20-ում նախագահող Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոյի միջև։

«Պուտինը հաջողություններ է մաղթել [Մեծ] քսանյակի խմբում ինդոնեզական նախագահությանն ու հավաստիացրել, որ Ռուսաստանը կանի հնարավոր և անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նպաստի այդ հաջող նախագահությանը։ Ռուսաստանը նաև պատրաստվելու է այդ գագաթնաժողովին։ Դեռևս վաղ է խոսել մեր մասնակցության մյուս մանրամասների մասին։ Ժամանակին ձեզ կտեղեկացնենք», – ասել է Պեսկովը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Պուտինն Ինդոնեզիա կմեկնի G20-ի՝ գագաթնաժողովին մասնակցելու, թե տեսակապով կմիանա։ Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով