Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցներն անվանել է «Արևմուտքի լպիրշ քաղաքականության շարունակություն», գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերի դեմ պատժամիջոցների սահմանումն «ինքնին խոսուն է»։
«Հազիվ թե նման քայլերը, նման մոտեցումները որևէ գնահատականի կարիք ունենան, դա մի բան է, որը դժվար է հասկանալ և բացատրել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Ռուսաստանը [դրանց] անպայման կպատասխանի և դա կանի այնպես, ինչպես հարկ կհամարի», – հավելել է նա։
Երեկ ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ, մասնավորապես Պուտինի «չափահաս երեխաների», ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի տիկնոջ և դստեր դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Նորա Վանյան