Ռուսաստանը պատերազմ է բերել ուկրաինական հող և պետք է զգա, թե ինչ է արել․ Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերին հարվածներ են հասցվում, նրանց առաջխաղացումը կասեցվում է: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Բելգորոդի, Բրյանսկի, Լիպեցկի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի շրջանները:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում ուղղակիորեն չի մեկնաբանել Կուրսկի շրջանում զարգացումները: Նա հայտարարել է՝ «Ռուսաստանը պատերազմ է բերել ուկրաինական հող և պետք է զգա, թե ինչ է արել»։

Զելենսկին նաև առանց մանրամասնելու նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց երեք «արդյունավետ» զեկույց է լսել։

«Ուկրաինացիները գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Մենք չենք ընտրել այս պատերազմը: Մենք արդար խաղաղություն ենք ցանկանում», – ասել է Ուկրաինայի ղեկավարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով