tert.am: Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հեռու գնացող հետևանքներով հերթական սխալն է դառնալու», – ասել է Րյաբկովը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում անվտանգությունն այդ երկրներում չի ամրապնդվի։