Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան |news.am|

news.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում, տեղեկացրել են Երեւանում Ռուսական տան մամուլի ծառայությունում։

Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքի հետագա խորացման եւ համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ։

«Չնայած նոր մարտահրավերներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին»,- նշել է Կոպիրկինը՝ հիշեցնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության դերի եւ նշանակության մասին։

Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ավելացրել, որ մարզը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ։

Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի աջակցությունը մշտական բնույթ կկրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով