Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա, և դա միանգամայն թափանցիկ է բոլորի համար. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչությունը» մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլև միացյալ Եվրոպային։

Ինչպես գրում է pravda.com.ua-ն, նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում:

«Ահաբեկիչների խաղադրույքը ձմռան վրա միանգամայն թափանցիկ է բոլորի համար, և այս մարտահրավերը պետք է դիտարկել հենց որպես մարտահրավեր ամբողջ Եվրոպային։ Մոսկվան իր քարոզչության մեջ ձմռան հետ կապված ցանկացած դժվարություն կներկայացնի որպես միասնական Եվրոպայի ձախողման ապացույց։ Ուստի մենք միասին պետք է ապացուցենք ահաբեկիչներին, որ ձախողումն իրենց մասին է, այլ ոչ թե Եվրոպայի», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու համոզմամբ՝ «Ռուսաստանն ամեն ինչ կանի կյանքի բնականոնությունը ոչնչացնելու համար և միջոցներ չեն խնայում էներգետիկ ահաբեկչության համար:

Ավելի վաղ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսեյ Կուլեբան չի բացառում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ամբողջական անջատում ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հետագա հարվածների դեպքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով