Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները |tert.am|

tert.am: Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 12-ին կսկսեն «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Դրանցում ներգրավվելու են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմական նավատորմերը։ Զորավարժություններին ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և ՀԱՀ-ի զինված ուժերի ներկայացուցիչներ։

Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, ներառյալ միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, զորավարժություններին մասնակցող երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը և երկրների կարողության ցուցադրումը «համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով