factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հրետանին «ավերել է» 113 եկեղեցի Ուկրաինայի հետ «լիամասշտաբ պատերազմի» ընթացքում։
CNN-ի փոխանցմամբ` շաբաթ երեկոյան իր ուղերձում Զելենսկին ասել է. «Դրանց թվում են հնագույնները, այնպիսիք, որոնք դիմակայել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց չեն դիմացել ռուսական բռնազավթմանը»:
Ավելի վաղ հաղորդվել էր Լավրայում գնդակոծության հետևանքով հերթական եկեղեցու ավերման մասին:
Զելենսկին իր ուղերձում նշել է, որ դա Լավրայի առաջին գնդակոծությունը չէ, և որ չորեքշաբթի օրը ռուսական հրետակոծության հետևանքով սպանվել են Լավրայի երեք վանականներ։ Նախագահի խոսքով՝ Լավրայում ներխուժող ռուսական հրետանու ձայները «անդադար» են։