Ֆինլանդիային ռուսական գազի մատակարարումը կդադարեցվի վաղը՝ մայիսի 21-ի առավոտյան, Reuters-ի փոխանցմամբ՝ ասված է ֆիննական Gasum պետական գազային ընկերության հայտարարությունում։
«Ուրբաթ օրը՝ մայիսի 20-ին օրվա երկրորդ կեսին, «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ին տեղեկացրել է, որ Gasum-ի հետ կնքված մատակարարման պայմանագրով Ֆինլանդիային գազի մատակարարումը կդադարեցվի շաբաթ օրը՝ մայիսի 21-ին», – ասված է ընկերության հայտարարությունում։
Gasum-ը կշարունակի սպառողներին գազ մատակարարել այլ աղբյուրներից։
«Մենք խնամքով նախապատրաստվել ենք այս իրավիճակին, և եթե գազատրանսպորտային ցանցում խաթարումներ չլինեն, մենք կկարողանանք մոտակա ամիսների ընթացում գազով ապահովել մեր հաճախորդներին», – ասել է Gasum-ի գլխավոր գործադիր տնօրեն Միկա Վիլյանենը։
Նորա Վանյան