Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը |1lurer.am|

1lurer.am: Ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բալթյան Գոտլանդ կղզուց արևելք, այն որսալու համար երկու կործանիչ է օդ բարձրացվել՝ հայտնել են Շվեդիայի ռազմաօդային ուժերը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Ռուսական Су-24 ինքնաթիռը չի արձագանքել նախազգուշացմանը, ինչից հետո նրան ընդառաջ է ուղարկվել շվեդական երկու Gripen կործանիչ:

«Ռուսաստանի գործողություններն անընդունելի են և անհարգալից վերաբերմունք են մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք հետևում էինք իրադարձությունների ողջ շղթային և պատրաստ էինք միջամտել»,- նշել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Յոնաս Վիկմանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով