Ռումինիայում նախագահական ընտրություններ են |factor.am|

factor.am: Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ժամը 7:00-ին ամբողջ երկրում բացվել է շուրջ 19,000 ընտրատեղամաս, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պետության ղեկավարն ընտրվում է հինգ տարով։ Մասնակցության շեմ չկա, ընտրությունները կայացած կհամարվեն մասնակիցների ցանկացած քանակի դեպքում։ Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու:

Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով