Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ եւ առավել եւս հեռանալ Արցախից. Արցախի պետնախարարի խորհրդական

Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ եւ առավել եւս հեռանալ Արցախից։ Այս մասին հայտնել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղեկություն ունի այն մասին, որ գուցե Վարդանյանը հեռացվելու է պաշտոնից, Առաքելյանը նշեց՝ նման տեղեկություն չունի։

«Պետնախարարի պաշտոնին նշանակումը եւ հեռացումը տեղի է ունենում Արցախի նախագահի կողմից, եւ չեմ նախագահի գործողությունները չեմ պատրաստվում մեկնաբանել։ Կարծում եմ՝ եթե նման փոփոխություն տեղի ունենա, Արցախի նախագահը այդ որոշումը նաեւ կհանրայնացնի»։

Հարցին, թե կա՞ն հակասություններ Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ, Առաքելյանը պատասխանեց, թե անձնական հակասություններ չկան․
«Կ»առավարման մոտեցումների եւ խնդիրներին արձագանքելու վերաբերյալ լինում են տարբեր մոտեցումներ, քննարկումներ, որոնք ես ոչ թե հակասություն անվանումը կտայի, այլ Արցախում ծառացած խնդիրներին դիմակայելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով