azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա ընթացքում ծրագրում է երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ: Այդ մասին հայտնել է CNN Türk հեռուստակայանը, որի փոխանցմամբ, սեպտեմբերին նախագահը կարող է նաև Գերմանիա մեկնել։
«Օգոստոսին նախատեսվում է նախագահի երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի տարածաշրջան, ենթադրվում է, որ նախագահը կայցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ, ինչպես նաև Իրաք»,- ասվում է CNN Türk-ի հաղորդագրությունում: