ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կհատկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Հունիսի 1-ին զինված ուժերում սկսվում է ամառային ուսումնական շրջանը… Մեծ ուշադրություն է նվիրվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին, «ՍՄՈԱ պլյուս»-ի (խմբ.՝ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների խորհրդակցություն) շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», – ասել է նա ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների կատարումը թույլ կտա ապահովել բանակի և նավատորմի պատրաստվածության պահանջվող մակարդակը, ազգային շահերի պաշտպանության և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին արդյունավետ արձագանքման խնդիրների կատարումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով