ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում |news.am|

news.am: Ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել Լեռնային Ղարաբաղում։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։

Շարունակվում են բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով