ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հետ է մղել Ղրիմի վրա 20 անօդաչուների հարձակում |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել է 20 անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ 14 անօդաչու ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, 6-ը՝ չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցոներով։ ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։

Թերակղզու մի քանի շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին ավելի վաղ հայտնել էր Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Գիշերը՝ տեղի ժամանակով 01:30-ին, Ղրիմի կամրջի վրա դադարեցվել էր նաև երթևեկությունը։ Այն վերականգնվել է՝ 03:15-ին։

«Крымский ветер» տելեգրամյան ալիքում հրապարակվել են թերակղզու արևմուտքում գտնվող Նովոօզյորնոյե գյուղի վրա գիշերային հարձակման կադրերը։ Ալիքի տվյալներով՝ այնտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազա, որտեղ մեծ թվաքանակով ռազմատեխնիկա է պահվում։

Վերջին շաբաթներին Ղրիմը պարբերաբար ենթարկվում է անօդաչուների հարձակման։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Первая ссылка в card-body: /hy/news/patmamshakowt-ayin-howshardzan-hamarvogh-shenk-n-azatvets-ink-nakam-shinowt-yownnerits/DOMElement Object ( [schemaTypeInfo] => [tagName] => a [className] => [id] => [firstElementChild] => (object value omitted) [lastElementChild] => (object value omitted) [childElementCount] => 1 [previousElementSibling] => (object value omitted) [nextElementSibling] => (object value omitted) [nodeName] => a [nodeValue] => Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից [nodeType] => 1 [parentNode] => (object value omitted) [parentElement] => (object value omitted) [childNodes] => (object value omitted) [firstChild] => (object value omitted) [lastChild] => (object value omitted) [previousSibling] => (object value omitted) [nextSibling] => (object value omitted) [attributes] => (object value omitted) [isConnected] => 1 [ownerDocument] => (object value omitted) [namespaceURI] => [prefix] => [localName] => a [baseURI] => [textContent] => Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից ) Первая ссылка: /hy/news/patmamshakowt-ayin-howshardzan-hamarvogh-shenk-n-azatvets-ink-nakam-shinowt-yownnerits/