ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ինչպես հայտնում են Դումայի պաշտոնական կայքից, նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Վոլոդինն ընդգծել է, որ Պետդուման և Միլլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը- խմբ․) պետք է աշխատեն մեր երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համար օրենսդրական աջակցության ուղղությամբ։
Հանդիպմանը Պետդումայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման կարևորության վրա. «Մենք կփնտրենք նոր ձևաչափեր երկու երկրների համար ռազմավարական հարցերի լուծումներ առաջարկելու համար»։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։