ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Մենք շուտով ունենանալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյոք արդեն հաստատված է նոր դեսպանը, ԱԺ նախագահը հորդորեց բոլոր հարցերն ուղղել ԱԳՆ-ին՝ շեշտելով, որ չի կարող ԱԳՆ-ի թղթաբանությանն ու նախարարության աշխատանքին խառնվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով