ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա։ Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։

Միջազգային հարցերը քննարկելիս երկուստեք դրական է գնահատվել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման հարցում։ Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։

Նշվում է, որ նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով