ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի |tert.am|

tert.am: Նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը լայնածավալ օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ։ Այս մասին, ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը և մոնիթորինգային ալիքները։

Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ»  հրթիռներ՝ Տամբովից։

Կիևում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը:

Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյուններ են հնչել Զապորոժիեի, Օդեսայի, Դնեպրի, Կրիվոյ Ռոգի, Պավլոգրադի, Վիննիցայի, Ռիվնեի, Չերկասի, Խմելնիցկի և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում։

Կիևի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով