ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռևս պետք է համաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։

«Այցը Թուրքիա արդեն բավական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է, և մնում է միայն դիվանագիտական ​​ուղիներով համաձայնեցնել ժամկետները», – ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման համար կան բազմաթիվ հարցեր, որոնք առկա են օրակարգում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով