ՌԴ նախագահը Կիևին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրելով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միացնելու փաստաթուղթը՝ Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։

Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների, բայց միաժամանակ ընդգծել, որ «հանրաքվեների արդյունքները քննարկման ենթակա չեն»։

Նրա խոսքերով՝ Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։

«Նրանք ընտրություն կատարեցին և Ռուսաստանը չի դավաճանի նրանց։ Մենք մեր տարածքը կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով։ Սա մեր ժողովրդի մեծ ազատագրական առաքելությունն է», – հայտարարել է Պուտինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով