ՌԴ նախագահը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնի և  Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հիշեցրել է, որ այդ բոլոր տարածաշրջաններում նման ռեժիմը գործում էր նույնիսկ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելուց առաջ։

«Այժմ մենք պետք է սահմանենք այդ ռեժիմը արդեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում, ուստի՝ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։ Այն անհապաղ կուղարկվի Դաշնության խորհրդի հաստատմանը», – հայտարարել է Պուտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով