ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենը

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։

Գալուզինը հաջողություն է մաղթել դեսպանին Մոսկվայում իր առաքելության իրականացման գործում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով