ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցներին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցներին։ Նախարարությունը չի հստակեցրել, թե քանի դիվանագիտական աշխատողի մասին է խոսքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղեկացվում է, որ այս միջոցը պատասխանն է Բուլղարիայի իշխանությունների՝ Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան տասը աշխատակցի արտաքսելու «անհիմն որոշման»։

Հավելենք, որ մարտի 18-ին Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել 10 ռուս դիվանագետների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով