ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայում ուկրաինական հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը |factor.am|

factor.am: Բեռնատար «Ժիբեկ Ժոլի» նավը Թուրքիայում չի կալանավորվել, թուրքական իշխանությունները ստուգման ստանդարտ ընթացակարգեր են իրականացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք ուշադրություն ենք հրավիրում մի շարք ԶԼՄ-ում, իբր, թուրքական նավահանգստում «Ժիբեկ Ժոլի» նավի կալանման մասին, որը նավարկում է ռուսական դրոշի ներքո։ Այդ կապակցությամբ ցանկանում ենք հայտնել հետևյալը․ Թուրքիայում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նավը ներկայում ստանդարտ ընթացակարգեր է անցնում, այդ թվում՝ ֆիտոսանիտարական հսկողություն։ Արդյունքներով թուրքական իշխանությունները որոշելու են նավահանգիստ թողնե՞լ, թե՞ ոչ։

Որևէ ձերբակալման կամ կալանման մասին խոսք չկա»,- ասել է Զայցևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով