Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Կողմերը գոհունակություն հայտնել «ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ»։
«Հաստատվել է երկկողմ կապերի հետագա զարգացման մտադրությունն առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և բնապահպանական ոլորտներում»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Ռաիսին ու Պուտինը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ Իրանի մասնակցությունը, BRICS-ի գործունեությանը միանալու՝ իրանական կողմի շահագրռգռվածությունը։
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։