Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Հայաստանի կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ, և ստորագրել այն»,- ասաց Փաշինյանը։  

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրության ընկալումը ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց, համապատասխանաբար 29800 քառակուսի կմ  և 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն։

«Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարեւոր են։

Միեւնույն ժամանակ, համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավր է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Սա ամենեւեին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում եւ ակնկալում է մեր ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանի կարծիքով՝ վերը հիշատակված տնտեսական եւ բյուջետային ցուցանիշները նաեւ հանրության եւ տնտեսության արձագանքն են  կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին։
«Այդ օրակարգին են, թերեւա, արձագանքում նաեւ տասնյակ հազարավոր, այդ թվում երիտասարդ ընտանիքներ, ովքեր շտապում են օգտվել ընձեռած հնարավորություններից եւ բնականարաններ ձեռք բերել ՀՀ-ում։

Այս պահին մեր երկրում ընթացք է տրված 55 հազար բնակարանի շինարարության գործընթաց։ 2023-ի առաջին չորս ամիսների ընթացքում ՀՀ-ում ծնվել է 11 926 երեխա, ինչը 1401-ով ավելի ա 2022-ի համեմատ […]: Այս թվերը ես ընկալում եմ որպես քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված ուղերձ, որոնք հաճախ չեն հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակություն։ Առաջիկա մեր քաղաքականությունները հիմնված են լինելու այս ուղերձների վրա»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով