Ռազմական ոստիկանությունը կոչ է անում զորակոչի ընթացքում զերծ մնալ ապօրինի գործողություններից

Ձմեռային զորակոչին ընդառաջ ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, ընկերներին և հարազատներին կոչ է անում զերծ մնալ ապօրինի գործողություններին։ Այս մասին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել։ 

«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»,- ասված է հայտարարության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով