Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում, մի խումբ ժամկետային զինծառայողների պարգևատրել պատվոգրերով

Հուլիսի 1-6-ը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։
 
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին։ ՌՈ պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։
 
Շրջայցի ավարտին Աշոտ Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ ժամկետային պարտադիր զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով