Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարել «մինչև օրվա վերջ», եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև օրվա վերջ, պետք է ազգայնական ստորաբաժանումներին հրահագել վայր դնել զենքը, ուկրաինացի զինվորականներին հրահանգել վայր դնել զենքը, և պետք է կատարել ՌԴ պայմանները։ Եվ ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ», – մեկնաբանել է Պեսկովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ ինքը կցանկանար դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ցրտերի սկսվելը։
«Մնացածն արդեն ուկրաինական պետության ղեկավարի մտորումներն են», – հավելել է Պեսկովը։
Միաժամանակ, նա բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական կողմն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ավարտի մոտավոր ժամկետներ ունի։
«Ոչ», – ասել է Պեսկովը։
Նորա Վանյան