Ջրափրկարարները հանրային լողափում ափ են դուրս բերել խեղդվող քաղաքացուն. նա հոսպիտալացվել է

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։
 
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով