Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել` այդ տարածքում ամերիկյան և բրիտանական ռազմական հարվածների ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կարծում եմ՝ այո», – ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է հութիներին անվանել ահաբեկչական խմբավորում:

Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կպատասխանի հութիներին, եթե նրանք շարունակեն նույն  վրդովեցուցիչ վարքագիծը դրսևորել: 

Հիշեցնենք,, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերվանից հարվածներ են հասցնում Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման օբյեկտներին:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով