Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․
«Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարության լրահոսին»:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։