Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի ընտրությունները և տարածաշրջանային հարցեր |1lurer.am|

1lurer.am: Հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում Էրդողանն ու իշխող կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը և վստահություն հայտնել, որ Թուրքիան էլ ավելի կհզորանա։

Արտգործնախարար Չավուշօղլուն էլ իր երախտագիտությունն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղ բանակցությունների նոր մանրամասներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով