Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց. Խաչիկ Աբաջյան

Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

«Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին»,- նշել է նա:

Ավելի վաղ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի օրակարգում եղել է նաեւ ԵՊՀ-ի կողմից հայտարարության տեքստ, որը կոնսենսուսի դեռ չի հասել. «Մեկը ես եւ էլի մարդիկ, դեմ են քվեարկել այդ տեքստին: Քանի որ կոնսենսուս չի եղել, որոշել ենք քննարկում անել, գալ համապատասխան լուծման, նաեւ որոշել այս բարդ իրավիճակում ԵՊՀ-ի անելիքները որպես մայր բուհ եւ որպես մի տեղ, որտեղ մտավորականներ են աշխատում»,- նշել էր նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով