azatutyun.am: Այսօր Պրահայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են «հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը»:
Հանդիպմանը նշվել է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումների նշանակությունը, որոնք ուղղված են հայ – ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է բրյուսելյան ձևաչափը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում արդեն մի քանի հանդիպում են ունեցել՝ քննարկելով հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։