Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է իր թուրք պաշտոնակցին՝ 70-ամյակի առթիվ։
Այսօր կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ծառայությունը՝ նշելով, որ զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է իր թուրք պաշտոնակցին՝ 70-ամյակի առթիվ։
«Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել մեր նախագահին ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար», – նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարարածած հաղորդագրությունում։