Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են սկսել ՌԴ նախագահի նստավայրում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Ռուսաստանի ղեկավարի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում: Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Ինչպես նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն, հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրման զարգացման հարցերը։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զրույցը, ինչպես սպասվում է, լինելու է հանգամանալից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով