Պուտինն ուշ երեկոյան ՌԴ անվտանգության խորհրդի հետ օպերատիվ հանդիպում է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է երկրի անվտանգության ապահովման և հարևան երկրների հետ փոխգործակցության ընթացիկ հարցերը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախորդ օրը ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման սկզբում Պուտինն առաջարկել է դիտարկել «երկրի համար տարբեր ուղղություններով անվտանգության ապահովման արդի խնդիրները»։ «Մենք կխոսենք նաև որոշ`մեզ համար շատ կարևոր ոլորտներում մեր հարևանների հետ փոխգործակցության շուրջ», – ասել է նա ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով