Պուտինն Ուկրաինային չպետք է խաղաղության պայմաններ թելադրի․ Շոլց

Ռուսաստանը չի հաղթելու Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է խաղաղության որևէ համաձայնագրի պայմաններ թելադրի, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Պուտինը չպետք է հաղթի այս պատերազմում, և ես համոզված եմ, որ չի հաղթելու։ Ամբողջ Ուկրաինայի գրավումն այսօր շատ ավելի հեռու մի բան է թվում, քան պատերազմի սկզբում», – ասել է Շոլցը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս։

«Թելադրված խաղաղություն չի լինելու, – հավելել է Գերմանիայի կանցլերը։ – Ուկրաինան դա չի ընդունի, մենք՝ նույնպես»։

Նրա խոսքով՝ Պուտինը հավանաբար կսկսի լրջորեն բանակցել, երբ ընդունի, որ պատերազմում հնարավոր չէ հաղթել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով