Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը |factor.am|

factor.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ը կավարտվի դրանց համար օբյեկտների նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ամենազգայուն հարցերում, որ մենք պայմանավորվել ենք ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն։ Գիտեք, որ հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք համապատասխան զինատեսակների տեղակայման հետ կապված միջոցառումները։ Ամեն ինչ գնում է ըստ պլանի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այսօր Լուկաշենկոյի հետ «դեմ առ դեմ» կխոսի անվտանգության հարցերի շուրջ։

Զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում Սոչիում Պուտինի նստավայրում ճաշի ժամանակ։ Հավելենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի խնդրանքով Ռուսաստանն իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի այդ երկրի տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով