armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հնարավոր հեռախոսազրույցի մասին:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը հնարավոր հեռախոսազրույցի մասին է։
«Առայժմ դա Պուտինի գրաֆիկում չկա ճշգրիտ համաձայնեցված տարբերակով»,- պարզաբանել է նա։