Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի լինի. Պեսկով |news.am|

news.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որն այս պահին տեղի է ունենում Սոչիում, որևէ փաստաթուղթ ստորագրել չի նախատեսվում, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Պուտինի եւ Էրդողանի միջեւ ընդլայնված կազմով բանակցությունները տեւել են մեկուկես ժամ։ Կողմերը մտադիր էին քննարկել իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, հացահատիկի գործարքի և գազային հանգույցի ստեղծման շուրջ։

Հարցին, թե արդյոք պլանավորվում է Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքներով որևէ փաստաթուղթ ստորագրել, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը բացասաբար է պատասխանել.

«Ոչ», – ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով