Պուտինի խոսքով՝ ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով Եվրոպայի կորուստները կգերազանցեն $400 միլիարդը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական տնտեսության կորուստները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով կարող են գերազանցել $400 միլիարդը, գրում է «Ինտերֆաքսը»։

«Սա է այն որոշումների գինը, որոնք կտրված են իրականությունից և կայացվել են՝ ի հեճուկս առողջ դատողության», – ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին ունեցած ելույթում։

Նա ընդգծել է, որ այդ «ծախսերն ուղղակիորեն անդրադառնում են Եվրամիության բնակչության և ընկերությունների վրա»։

«Եվրոգոտու առանձին երկրներում գնաճն արդեն գերազանցել է 20%-ը», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ «պատժամիջոցային քաղաքականությունը զենք է, այն երկսայր է»։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով