Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հոկտեմբերի 13-ին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին. թեմաների թվում է Ուկրաինան, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, որոշակիություն կա: Իսկապես, հանդիպումը պատրաստվում Է, բայց ոչ վաղը, այլ վաղը չէ՝ մյուս օրը»,-Պեսկովը լրագրողներին ասել Է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին:

«Թեմաները հասկանալի են, դրանք, իհարկե, ե՛ւ Ուկրաինան Է, ե՛ւ երկկողմ հարաբերությունները, դե նաեւ ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակում՝ ընթացիկ գործերի շուրջ»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով