armeniasputnik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն այդ մասին որևէ հայտարարություն դեռ չի արել։ Եվ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի հայտարարվել»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինն իբր արդեն որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին: