Պուտինը և Էրդողանը քննարկել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի աղետը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նաև անդրադարձ է եղել նաև մի շարք միջազգային թեմաների։ Այս մասին հայտնել է «Կրեմլինը»։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Կիևի իշխանությունները, իրենց արևմտյան կուրատորների առաջարկով, դեռ վտանգավոր խաղադրույք են կատարում ռազմական գործողությունների սրման, ռազմական հանցագործությունների, բացահայտորեն ահաբեկչական մեթոդների կիրառման և ռուսական տարածքում դիվերսիա կազմակերպելու վրա»։

«Դրա վառ օրինակն է Խերսոնի շրջանի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացման բարբարոսական գործողությունը, որը հանգեցրեց լայնածավալ բնապահպանական ու հումանիտար աղետի»,- Պուտինի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով