Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Թեհրանում |armenpress.am|

armenpress.am:  Պաշտոնական Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

 Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Տեղեկության համաձայն՝ Պուտինը բանակցություններ կունենա ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Եռակողմ հանդիպումից բացի, իհարկե, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։ Երեկ մենք զեկուցել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, և այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա այնտեղ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով